«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Սահմանադրական դատարանի անդամները պետբյուջեից հավելավճար կստանան

Սահմանադրական դատարանի անդամները պետբյուջեից հավելավճար կստանան
23.01.2026 | 14:28

Կառավարության ընդունած որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի անդամները պետբյուջեից հավելավճար կստանան։ Սա օրինականության քողի տակ կաշառք է սահմանադրական դատարանի անդամներին, որպեսզի նրանք շարունակեն աչք փակել Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վրա։ Հայաստանում սահմանադրության փոխարեն գործում են Փաշինյանի քմահաճույքները:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ